ВСЕМ ПРИВЕТ У НАС СЕГОДНЯ СТАТЯ НА АРМЯНСКОМ
Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) (հուն․՝ Τιγρανης ο Μέγας, լատ.՝ Tigranes Magnus) (մ. թ. ա. 140-մ. թ. ա. 55), Մեծ Հայքի թագավոր մ. թ. ա. 95-ից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի թագավոր (մ. թ. ա. 83-մ. թ. ա. 69), մ. թ. ա. 85-ից կրել է արքայից արքա տիտղոսը։ Հանդիսացել է Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ին։
Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տիրությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները: Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում:
Տիգրան Մեծը փաստորեն հիմնադիրն էր Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տիրության: Նրա տիրության քայքայումից հետո Առաջավոր Ասիան, և մասնավորապես Հայաստանը, հաջորդող յոթ դարերի ընթացքում (մինչև արաբական արշավանքները) դառնում է մի կողմից Հռոմի (և նրան հաջորդած Բյուզանդական կայսրության), մյուս կողմից՝ Պարթևական թագավորության (և ապա նրան հաջորդած Սասանյան Պարսկաստանի) միջև մղված անհաշտ պայքարի թատերաբեմը:
cool
ОтветитьУдалить